00:11  ,  28 մարտի, 2024

Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան գրառումով հաստատել է հոր՝ Գրիգոր Աբրահամյանի մահվան մասին լուրը։

«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:

Քո Ավո և ընտանիք»,- գրել է Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում։

Գրիգոր Աբրահամյանը 68 տարեկան էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում