18:35  ,  25 մարտի, 2024

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Երեւանում․ Տոմսերը վաճառքում են

Սկսվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի օնլայն վաճառքը՝ tickets.ffa.am/UFCL2024։

Մայիսի 3-5-ը Երևանում անցկացվելի չորս ուժեղագույնների եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն «Բարսելոն», «Բենֆիկային», «Սպորտինգին» և «Պալմա Ֆուտզալին»։

Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին․

«Բենֆիկա» - «Պալմա Ֆուտզալ»՝ 18:00

«Բարսա» - «Սպորտինգ»՝ 21:00

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-3000 դրամ:

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները մայիսի 5-ին են։

Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում