01:08  ,  24 մարտի, 2024

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը Լիտվայում անցկացված Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

51 կգ քաշային կարգի եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը համառ պայքարում հաղթեց Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոթին։

Պարտվելով առաջին ռաունդում` Բարեղամ Հարությունյանը հաջորդ երկու ռաունդներում գերազանցեց մրցակցին։ Երրորդ ռաունդի վերջում հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածից հետո ուելսցին վնասվածք ստացավ և մրցավարները գնահատելով մինչև այդ բռնցքամարտիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհեցին Բարեղամ Հարությունյանին։ Մենամարտն ավարտեց ժամանակից շուտ։ Հայաստանի թիմը հայրենիք կվերադառնան նաև մեկ բրոնզե մեդալով։ 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում