11:56  ,  21 մարտի, 2024

Լեւոն Արոնյան․ Շատ ուրախ եմ հաղթանակիս (ֆոտո)

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է հաղթանակին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ում։

«Շատ ուրախ եմ հաղթանակիս American Cup-ում։ Հոգնած եմ, բայց շատ գոհ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ»,- գրել է Լեւոն Արոնյանը։

American Cup-ի սուպերեզրափակիչում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ամերիկահայ Սամուել Սեւյանին (4:2), կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Եզրափակիչում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր ամերիկացի Ռեյ Ռոբսոնին։

Լեւոն Արոնյանը հաղթանակի համար ստացավ 90 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում