Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է հաղթանակին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ում։
«Շատ ուրախ եմ հաղթանակիս American Cup-ում։ Հոգնած եմ, բայց շատ գոհ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ»,- գրել է Լեւոն Արոնյանը։
American Cup-ի սուպերեզրափակիչում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ամերիկահայ Սամուել Սեւյանին (4:2), կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Եզրափակիչում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր ամերիկացի Ռեյ Ռոբսոնին։
Լեւոն Արոնյանը հաղթանակի համար ստացավ 90 հազար դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում