10:23  ,  20 մարտի, 2024

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկայի սիրեցյալն ինքնասպան է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկայի սիրեցյալ, նախկին հոկեյիստ, ռուսական «Սալավատ Յուլաեւի» մարզիչ, 43-ամյա Կոնստանտին Կոլցովն ինքնասպան է եղել, հաղորդում է Մայամիի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Քննությունը պարզել է, որ մարտի 18-ին St. Regis Bal Harbour Resort, 9703 Collins Avenue հյուրանոցի պատշգամբից տղամարդ է նետվել։ Ոչ մի կասկածելի հանգամանք ի հայտ չի եկել»,- նշվում է հաղորդագրությունում։

Կոնստանտին Կոլցովը Մայամի էր մեկնել՝ աջակցելու 25-ամյա Արինա Սաբալենկային, որը պետք է մասնակցի Մայամիի WTA-1000 մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում