Տեղի է ունեցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի վիճակահանությունը։
Բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշար
А խումբ․ Ավստրալիա, Կանադա, Հունաստանում եւ Իսպանիայում անցկացվելիք ընտրական մրցաշարերի հաղթողները։
B խումբ․ Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Լատվիայում անցկացվելիք ընտրական մրցաշարի հաղթողը։
C խումբ․ Սերբիա, Հարավային Սուդան, ԱՄՆ, Պուերտո Ռիկոյում անցկացվելիք ընտրական մրցաշարի հաղթողը։
Բասկետբոլի կանանց օլիմպիական մրցաշար
А խումբ․ Սերբիա, Իսպանիա, Չինաստան, Պուերտո Ռիկո։
B խումբ․ Կանադա, Նիգերիա, Ավստրալիա, Ֆրանսիա։
С խումբ․ Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա։
Մրցաշարը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը։
#Paris2024 Draws completed in Mies
— FIBA (@FIBA) March 19, 2024
Full story: https://t.co/rrydZwv49p pic.twitter.com/dSMvwbJCVf
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում