01:55  ,  18 մարտի, 2024

«Բարսելոնան» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

«Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձան պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։

«Բարսելոնան» 64 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր գերազանցում է երրորդ տեղ նահանջած «Ժիրոնային», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Խետաֆեին»։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 55 միավոր։ Առաջատար «Ռեալը» վաստակել է 72 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0:3 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 38, Ռոբերտ Լեւանդովսկի, 47, Ֆերմին Լոպես Մարտին, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով