15:07  ,  17 մարտի, 2024

Բունդեսլիգա․ Հարի Քեյնի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց Բունդեսլիգայում առաջին մրցաշրջանում խփել 31 գոլ, հաղորդում է Opta Sports-ը։

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Բավարիան» 5:2 հաշվով հաղթել էր «Դարմշտադտին», Քեյնը խփել էր մեկ գոլ։

Հարի Քեյնը նաեւ անձնական ռեկորդ է սահմանել ազգային առաջնության մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ Լոնդոնի «Տոտենհեմում» նա երկու անգամ հասել էր 30 գոլի ցուցանիշին։

Անցած ամռանը «Բավարիան» Հարի Քեյնի տրանսֆերի համար «Տոտենհեմին» վճարել է 105 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 37 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հարի Քեյնի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս