23:33  ,  16 մարտի, 2024

«Տոտենհեմը» պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

«Ֆուլհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Մունիսը։ Աչքի ընկավ նաեւ սերբ կիսապաշտպան Սաշա Լուկիչը։

«Տոտենհեմը» (28 խաղ) 53 միավորով 5-րդն է, «Ֆուլհեմը» (29 խաղ) 12-րդն է՝ 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Ռոդրիգո Մունիս, 42, 61, Սաշա Լուկիչ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս