18:21  ,  16 մարտի, 2024

Անգլիայի գավաթ․ «Քովենթրիի» սենսացիոն հաղթանակը (տեսանյութ)

«Քովեթրի Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Չեմպիոնշիփը ներկայացնող թիմը հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Քովենթրի Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Էլիս Սիմսը։ Հաղթական գոլն ավելացված 10-րդ րոպեին խփեց ամերիկացի հարձակվող Հաջի Ռայթը։

«Քովենթրի Սիթին» իր 140-ամյա պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։

Նախորդ անգամ «Քովենթրի Սիթին» 1987 թվականին էր հասել նման հաջողության։ Այն ժամանակ թիմը եզրափակիչում պարտության է մատնել «Տոտենհեմին»՝ դառնալով գավաթակիր։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վուլվերհեմփթոն» - «Քովենթրի Սիթի»՝ 2:3

Ռայան Աիթ-Նուրի, 84, Ուգո Բուենո, 88 - Էլիս Սիմս, 53, 90+7, Հաջոի Ռայթ, 90+10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում