Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» տանը մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից աչքի ընկան կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկը» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նոան»։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 22 միավոր։
Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 3:1
Խուան Բրավո, 59, Յուսուֆ Օտուբանջոն, 71, Հովհաննես Հարությունյան, 74 - Արայիկ Էլոյան, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում