12:55  ,  16 մարտի, 2024

American Cup. Լեւոն Արոնյանը եզրափակիչում է

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) դուրս է եկել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող American Cup-ի եզրափակիչ։

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել ամերիկահայ Սամուել Սեւյանին (4:2), իսկ կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Արոնյանը հաղթել է փլեյ-օֆֆի երկու կայծակնային պարտիաներում։

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Ռեյ Ռոբսոնը, որը պայքարից դուրս է թողել Ուեսլի Սոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English