Իտալական «Միլանը», ֆրանսիական «Մարսելը», պորտուգալական «Բենֆիկան» ու անգլիական «Վեստը Հեմը» դուրս եկան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» 3:1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային», «Մարսելը» 1:3 հաշվով պարտվեց իսպանական «Վիլյառեալին», սակայն առաջին խաղում հաղթել էր 4:0 հաշվով։ «Վեստ Հեմը» ոչ մի շանս չտվեց գերմանական «Ֆրայբուրգին»՝ 5:0։ «Բենֆիկան» ուժեղ էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսից»՝ 1:0:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Սլավիա» (Չեխիա) - «Միլան» (Իտալիա)` 1:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:4)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:4)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)
«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 5։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 5:1)
«Բրայթոն» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)` 00:00 (առաջին խաղ՝ 0:4)
«Բայեր» (Գերմանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 00:00 (առաջին խաղ՝ 2։2)
«Ատալանտա» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:1)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում