18:05  ,  14 մարտի, 2024

Գերմանիայի հավաքականի կազմը․ Տոնի Կրոսը վերադարձել է

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ֆրանսիայի եւ Նիդերլանդների հավաքականների հետ ընկերական հանդիպումներին, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

2021 թվականից հետո առաջին անգամ Բունդեսթիմում հանդես կգա Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը։

Գերմանիայի հավաքական

Դարպասապահներ․ Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Բերնդ Լենո («Ֆուլհեմ»), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»)։

Պաշտպաններ․ Դավիդ Ռաում, Բենջամին Հենրիկս (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Անտոն Վալդեմար, Մաքսիմիլիան Միտելշտադտ (երկուսն էլ՝ «Շտուտգարտ»), Ժոնատան Տա («Բայեր»), Ռոբ Կոխ («Լիդս Յունայթեդ»), Յան-Նիկլաս Բեստե («Հայդենհայմ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»)։

Կիսապաշտպաններ․ Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տոնի Կրոս («Ռեալ»), Պասկալ Գրոս («Բրայթոն»), Իլկայ Գյունդոգան («Բարսելոնա»), Կրիս Ֆուխրիխ («Շտուտգարտ»), Ֆլորիան Վիրց, Ռոբերտ Անդրիխ (երկուսն էլ՝ «Բայեր»)։

Հարձակվողներ․ Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»), Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերց («Արսենալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»)։

Գերմանիայի հավաքականը ֆրանսիացիների հետ կմրցի մարտի 23-ին, Նիդերլանդների հետ՝ մարտի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում