09:24  ,  13 մարտի, 2024

ՉԼ․ «Արսենալը» 14 տարում առաջին անգամ կխաղա քառորդ եզրափակիչում

Լոնդոնի «Արսենալը» 14 տարում առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է պորտուգալական «Պորտուին»։

2010 թվականին «Արսենալը» քառորդ եզրափակիչում երկու հանդիպումների արդյունքում 3:6 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։

 «Արսենալը» նաեւ 7 տարում առաջին անգամ գոլ խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ 41-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

2017թ․ մարտի 7-ին Թեո Ուոլքոթը գրավել էր Մյունխենի «Բավարիայի» դարպասը (1:5)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English