02:50  ,  13 մարտի, 2024

ՉԼ․ «Արսենալը» 11-մետրանոցներով հաղթեց «Պորտուին» եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով պորտուգալացի «Պորտուին»։

Հիմնական ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը (տեսանյութ

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Պորտուն» եւ նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Արսենալին» ֆուտբոլիսtները՝ 4:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում