02:35  ,  13 մարտի, 2024

ՉԼ․ Պեպեի անհավանական տարիքային ռեկորդը

Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի տարիքային ռեկորդ է գրանցել՝ մասնակցելով Լոնդոնի «Արսենալի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջինն է, ով 41 տարեկանում մասնակցում է գլխավոր եվրագավաթային մրցաշարի հանդիպման։

Պեպեի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում