02:27  ,  13 մարտի, 2024

ՉԼ․ 17-ամյա Կուբարսին՝ «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպման լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» պատասխան հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց 17-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին, հաղորդում է մրցաշարի կայքը։

Կուբարսին իսպանացի Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։

«Բարսելոնան» առավելության է հասել 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում