01:55  ,  13 մարտի, 2024

ՉԼ․ «Բարսելոնան» պայքարից դուրս թողեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Կատալոնական թիմից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը, պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Առաջին հանդիպումը թիմերն ավարտել էին ոչ ոքի՝ 1:1:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Նապոլի»՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Ֆերմին Լոպես Մարտին, 15, Ժոաու Կանսելու, 17, Ռոբերտ Լեւանդովսկի, 84 - Ամիր Ռահմանի, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում