01:58  ,  12 մարտի, 2024

«Չելսի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից աչքի ընկան սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը եւ ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը։

«Նյուքասլ Յունայթեդի» գոլերը խփեցին շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյքով Մյորֆին։

«Նյուքասլը» 40 միավորով 10-րդն է, «Չելսին» հետ է 1 միավոր եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:2 

Նիկոլաս Ջեքսոն, 6, Քոուլ Փալմեր, 58, Միխայիլ Մուդրիկ, 76 - Ալեքսանդր Իսակ, 43, Ջեյքոբ Մյորֆի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում