03:14  ,  8 մարտի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանը հաղթեց Դանիել Գուզմանին

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը մենամարտեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և հաղթեց 4:1 հաշվով։

Ավելի վաղ երկրորդ հաղթանակն էր տարել նաեւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English