14:28  ,  7 մարտի, 2024

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը գոլերի քանակով հավասարվեց Սերխիո Ագուերոյին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դանիական «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (3:1) մրցակցի դարպասը գրավելու շնորհիվ գլխավոր եվրագավաթային մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 41-ի եւ հավասարվեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, կարիերան ավարտած արգենտինացի Սերխիո Ագուերոյին։ Նրանք կիսում են 19-րդ տեղը։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 29 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Էրլինգ Հոլանդը 2022թ․ հուլիսին է միացել «Մանչեսթեր Սիթիին», որը նրա տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 60 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում