11:12  ,  7 մարտի, 2024

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - «Լացիո» (3:0), «Ռեալ Սոսիեդադ» - ՊՍԺ (1:2), «Մանչեսթեր Սիթի» - «Կոպենհագեն» (3:1), «Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ» (1:1) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին․

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապե, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյն, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջի, գերմանական «ՌԲ Լայպցիգի» հունգարացի պաշտպան Վիլի Օրբան։

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ։ Հարի Քեյնը երկու գոլ էր խփել Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին»։ Օրբանի գոլի շնորհիվ «ՌԲ Լայպցիգը» խուսափեց պարտությունից Մադրիդում։ Ականջին մեկ գոլ էր խփել «Կոպենհագենի» դեմ խաղում։

Մրցանակակիրը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English