00:55  ,  6 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Մբապեի, Քեյնի եւ Մյուլերի գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվել է իսպանական «Ռեալ Սոսիեդադին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

15-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

Ընդմիջում է։

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։ Ավելացված երկրորդ րոպեին գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որը հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտի հարվածից հետո շեղեց գնդակի ուղղությունը  (տեսանյութ

Ընդմիջում է։

Առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզում հաղթել էր 2:0 հաշվով, «Բավարիան» Հռոմում պարտվել էր 0:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում