20:27  ,  4 մարտի, 2024

ՉԼ․ Արսեն Զախարյանը չի խաղա ՊՍԺ-ի դեմ

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։ Նա չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, հաղորդում է ակումբի կայքը։

Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։

«Ռեալ Սոսիեդադ» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին։

Արսեն Զախարյանն առաջին մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայում։ Նա 30 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ն Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում