Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 84-րդ տեղում է։
2027թ․ աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում Հայաստանի մրցակիցներ Ավստրիան 65-րդն է, Ալբանիան 100-րդն է։
Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Գերմանիան, Սերբիան, Ավստրալիան, Լատվիան, Կանադան, Արգենտինան, Ֆրանսիան ու Լիտվան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում