15:11  ,  28 փետրվարի, 2024

ԱԱ․ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Միքայել Սալազարյանը և Քրիստինա Դոբրասերդովա - Ալեսանդրո Պելեգրինի զույգը (ֆոտո, վիդեո)

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Թայփեյում (Թայվան) կանցկացվի գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Միքայել Սալազարյանը և Քրիստինա Դոբրասերդովա - Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգը։

Նրանք արդեն Թայփեյում են, անցկացրել են իրենց առաջին պարապմունքները և պատրաստվում են իրենց ելույթներին, հաղորդում է ՀԳՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Միքայել Սալազարյանի կարճ ծրագիրը տեղի է ունենալու փետրվարի 29-ին Թայփեյի ժամանակով 12:30, իսկ ազատ ծրագիրը մարտի 2-ին, ժամը 16:15-ին։

Քրիստինա Դոբրասերդովա - Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգի ռիթմիկ պարը տեղի կունենա մարտի 1-ին Թայփեյի ժամանակով 12:00-ին, իսկ ազատ ծրագիրը մարտի 2-ին, ժամը 12:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում