14:23  ,  28 փետրվարի, 2024

Կարեն Խաչանովը՝ Մոսկվայից հեռանալու եւ Դուբայում ապրելու պատճառների մասին

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչու է մշտական բնակություն հաստատել Դուբայում եւ համեմատել այն Մոսկվայի հետ։

«Միշտ ասել եմ, որ Մոսկվան աշխարհի լավագույն քաղաքներից մեկն է։ Կցանկանայի ընտանիքիս հետ այնտեղ ապրել, բայց ես Ռուսաստանից մեկնել եմ դեռ թենիսիստի կարիերայիս սկզբում, երբ 16 տարեկան էի։ Մինչեւ այդ մարզվել եմ Մոսկվայում՝ «Սպարտակում»։ Մոսկվայի պայմանների պատճառով մենք 8 ամիս մարզվում էինք դահլիճում, բայց 12 տարի մրցման ենք մասնակցում արեւի տակ։ Դա էր հեռանալուս առաջին պատճառը։

Դուբայի եւ Մոսկվայի տարբերության մասին կարող եմ ասել, որ Դուբայը Մոսկվա է ծովի ափին։ Այստեղ շատ են ռուսաստանցիները կամ ռուսախոս մարդիկ Ղազախստանից, ԱՊՀ մյուս երկրներից։ Այստեղ շատ են նաեւ եվրոպացիներ, ամերիկացիներ։ Ամեն ինչ շատ հարմար է։

Վեց ամիս այստեղ ենք ապրում, հետո ապրիլից մինչեւ օգոստոս տեղափոխվում ենք Եվրոպա, որտեղ այդ ամիսներին են հիմնական մրցաշարերը»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Անցած շաբաթ Կարեն Խաչանովը նվաճեց 6-րդ տիտղոսը՝ հաղթելով Դոհայի մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում