22:25  ,  23 փետրվարի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի մրցման եզրափակիչ։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը նվաճել էր հենացատկի ոսկե մեդալը։

Կոտբուսի փուլում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։

Նժույգ թափերում որակավորման փուլի արգելքը հաղթահարել է եւ պայքարը մեդալի համար կշարունակի Գագիկ Խաչիկյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում