Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Նժույգ թափերում որակավորման փուլի արգելքը հաղթահարել է եւ պայքարը մեդալի համար կշարունակի Գագիկ Խաչիկյանը։
Փետրվարի 23-ին հենացատկի որակավորմանը կմասնակցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում