15:48  ,  22 փետրվարի, 2024

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը՝ Kragero Resort Chess International-ի բրոնզե մեդալակիր

Նորվեգիայի Կրագերո քաղաքում «Kragero Resort Chess International 2024» մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:

Երրորդ տեղն է զբաղեցրել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Վոլոդյա Թորոսյանը, որը վաստակել է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում