20:18  ,  19 փետրվարի, 2024

ԵԱ․ Պետրոս Պետրոսյանը ձեռքի վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը ձեռքի վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը:

Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 109 կգ քաշային կարգի պայքարը:

Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Առաջին մտեցման համար նա պատվիրել էր 165 կգ: Ծանրաձողը պոկելուց հետո գլխավերեւում ֆիքսելիս ձախ արմունկի վնասվածք ստացավ եւ ձեռքը բռնած լքեց մրցահարթակը: Պետրոս Պետրոսյանը դուրս եկավ պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում