19:57  ,  17 փետրվարի, 2024

Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում վաստակել է 14.500 միավոր: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.470 միավորով 4-րդն է:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի եզրափակիչ է դուրս Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը: Որակավորման փուլում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վաստակել է 15.000 միավոր եւ առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English