22:38  ,  16 փետրվարի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց եւ եզրափակիչ դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:

Նախորդ օրը օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը առաջին եւ երկրորդ տեղերից դուրս էին եկել եզրափակիչ։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում