20:13  ,  16 փետրվարի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի», «ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ», ՊՍԺ - «Ռեալ Սոսիեդադ» եւ «Լացիո» - «Բավարիա» հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլը։

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասի հաղթական գոլը գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում ճանաչվել է լավագույնը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:3 

Մագնուս Մատսոն, 34 - Կեւին Դե Բրույնե, 10, Բերնարդու Սիլվա, 45+1, Ֆիլ Ֆոդեն, 90+2

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:1

Բրաիմ Դիաս, 49

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 2:0

Կիլիան Մբապե, 58, Բրեդլի Բարկոլա, 71

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

Չիրո Իմոբիլե, 69, 11մ

Հեռացում՝ Դայո Ուպամեկանո («Բավարիա»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում