19:24  ,  16 փետրվարի, 2024

ԵԱ․ Արման Անդրեասյանը դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը կամային հաղթանակ տարավ եւ կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 8:5 հաշվով: Մինչեւ վերջին վայրկյանները Անդրեասյանին չէր հաջողվում հնարքի գնալ եւ միավոր վաստակել 3:5 հաշվով վերջին 12 վայրկյանում պարտվելիս աշխարհի բրոնզե մեդալակիրը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Հունգարացի ըմբիշը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին՝ մեկ միավոր ավելացնելով Անդրեասյանի հաշվին:

Անդրեասյանը ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը:  57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ հաղթեց 10:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց 1 րոպե 25 վայրկյան:

Փետրվարի 17-ին Արսեն Հարությունյանը Եվրոպայի 4-րդ չեմպիոնության համար կպայքարի թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Կիսաեզրափակիչում Եվրոպայի եռակի եւ գործող չեմպիոնը 10:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը պարտվել են:

Թեւանյանը քառորդ եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով զիջեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում