19:00  ,  16 փետրվարի, 2024

ԵԱ․ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար (ֆոտո, վիդեո)

Արսեն Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ գերվստահ հաղթանակով դուրս եկավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ 4-րդ անգամ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ հաղթեց 10:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց 1 րոպե 25 վայրկյան:

Փետրվարի 17-ին Արսեն Հարությունյանը Եվրոպայի 4-րդ չեմպիոնության համար կպայքարի թուրք Մուհամեդ Կարավուսի հետ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը: Կիսաեզրափակիչում կլինի Արման Անդրեասյանը կմրցի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը պարտվել են:

Թեւանյանը քառորդ եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով զիջեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում