01:54  ,  14 փետրվարի, 2024

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթիի» եւ Մադրիդի «Ռեալի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» Դանիայում հյուրընկալվեց «Կոպենհագենին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Անգլիայի չեմպիոնների կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (տեսանյութ), պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (տեսանյութ)։

Օրվա մյուս խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալը» Գերմանիայում մրցեց «ՌԲ Լայպցիգի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը (տեսանյութ)։

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 6-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:3 

Մագնուս Մատսոն, 34 - Կեւին Դե Բրույնե, 10, Բերնարդու Սիլվա, 45+1, Ֆիլ Ֆոդեն, 90+2

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:1

Բրաիմ Դիաս, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում