09:42  ,  14 փետրվարի, 2024

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 14-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կընդունի իսպանական «Ռեալ Սոսիեդադին»։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Հռոմում կհյուրընկալվի Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոյին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում