20:28  ,  13 փետրվարի, 2024

Մանվել Խաչատրյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը (55  կգ) բրոնզե մեդալով նշեց նորամուտ ազգային հավաքականում:

Երիտասարդ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի հետ եւ ժամանակից շուտ գերվստահ հաղթանակ տարավ 8:0 հաշվով: 

Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ մրցել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ եւ գերլարված պայքարում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակի հասել: Կիսաեզրափակիչում մրցել էր Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ եւ համառ պայքարում 2:2 հաշվով զիջել էր մրցակցին:

Քիչ անց Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:

77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում