10:07  ,  11 փետրվարի, 2024

Վինիսիուս Ժունիոր․ Մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը «Ժիրոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում։

«Մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում։ Մենք կատարեցինք մարզիչի բոլոր առաջադրանքները։ Պրեսինգի էինք դիմում, հետո նահանջում էինք։ Երբ մեր թիմը տրամադրված է խաղին, մեզ շատ բարդ է հաղթել։ Այս խաղում դիմակայում էր լավագույն մրցակիցը։ Մենք պետք է շարունակենք այսպես, որպեսզի նվաճենք տիտղոսը։

«Ժիրոնան» զարմանալի ուղի է անցնում։ Նրանք շատ լավ են խաղում։ Մենք գիտեինք, որ բարդ պայքար է սպասվում եւ պետք է կենտրոնանալ»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

«Ռեալը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում