17:31  ,  10 փետրվարի, 2024

Ֆրենկի դե Յոնգը մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է Relevo-ն։

Դե Յոնգը դժգոհ է կատալոնական ակումբում տիրող մթնոլորտից եւ կքննարկի առաջարկներ այլ ակումբներից։

Դե Յոնգը 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից» է 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում