18:58  ,  5 փետրվարի, 2024

«Ուրարտուն» պարտվեց «Տորպեդոյին»՝ 2:6 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրեց երրորդ ընկերական հանդիպումը՝ 2:6 հաշվով պարտվելով Մոսկվայի «Տորպեդոյին»։

ԱՄԷ-ում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Ուրարտուն» 0:0 հաշվով էր ավարտել պայքարը ղազախական «Աստանայի» հետ, 1:3 հաշվով պարտվել էր հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»։

«Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի եւս երկու ստուգողական հանդիպում։ Երեւանյան թիմի մրցակիցները կլինեն նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւ ԱՄԷ-ի «Դուբայ Սիթին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում