Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում, փետրվարի 5-15-ը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավարներ, որոնք սպասարկում են IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:
Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն տեսական, գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:
Փետրվարի 7-9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի տեսական, գործնական հատվածներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում