21:01  ,  2 փետրվարի, 2024

«Ուրարտուն» պարտվեց հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը՝ 1:3 հաշվով պարտվելով հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»։

ԱՄԷ-ում անցկացրած առաջին խաղում «Ուրարտուն» 0:0 հաշվով էր ավարտել պայքարը ղազախական «Աստանայի» հետ։

«Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի եւս երեք ստուգողական հանդիպում։ Երեւանյան թիմի մրցակիցները կլինեն նաեւ Մոսկվայի «Տորպեդոն» ու «Լոկոմոտիվը» եւ ԱՄԷ-ի «Դուբայ Սիթին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում