15:17  ,  1 փետրվարի, 2024

Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հավաքականի հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև: 

Սլովենիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում հունիսի 4-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին անցկացվելիք մյուս ընկերական հանդիպումների մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով