17:51  ,  30 հունվարի, 2024

«Ուրարտուն» ոչ ոքի խաղաց «Աստանայի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական հանդիպում անցկացրեց ղազախական «Աստանայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

«Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի եւս չորս ստուգողական հանդիպում։ Երեւանյան թիմի մրցակիցները կլինեն նաեւ հարավկորեական «Ջոնբուկ Հունդայ Մոթորսը», Մոսկվայի «Տորպեդոն» ու «Լոկոմոտիվը» եւ ԱՄԷ-ի «Դուբայ Սիթին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում