16:34  ,  29 հունվարի, 2024

Եվգենի Կոչուկը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկ» է վերադարձել 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոչուկը: Մոլդովացի ֆուտբոլիստը երեւանյան թիմից հեռացել էր նախորդ տարվա ամռանը:

Կոչուկը երևանյան ակումբում սկսել է հանդես գալ 2022 թվականի հունվարից: «Փյունիկի» հետ Եվգենի Կոչուկը 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել 2022-ի եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1):

Կոչուկը «Փյունիկի» հետ դարձել է 38 խաղում դարձել էր մեկ գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կոչուկի կարիերայի ամենանշանակալի նվաճումներից է նաև 2016 թվականին «Ժիլինայի» հետ չեմպիոնությունը Սլովակիայում։ Մոլդովացի ֆուտբոլիստը նախկինում ելույթներ է ունեցել բացառապես եվրոպական ակումբներում։ Մեր 29 համարը Մոլդովայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։

View this post on Instagram

A post shared by FC Pyunik (@pyunik_fc)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում