21:33  ,  28 հունվարի, 2024

Լա Լիգա․ «Ժիրոնան» պարտություն չի կրել 14 խաղում անընդմեջ եւ առաջինն է

Իսպանիայի առաջնության ընթացիկ առաջատար «Ժիրոնան» 22-րդ տուրում «Սելտային» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ անպարտելի շարքը Լա Լիգայում հասցրեց 14 հանդիպման անընդմեջ։

Սեպտեմբերի 30-ին «Ռեալին» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ժիրորան» Իսպանիայի առաջնությունում հաղթել է «Կադիսին» (1:0), «Ալմերիային» (5:2), «Սելտային» (1:0), «Օսասունային» (4:2), «Ռայո Վալիեկանոյին» (2:1), «Վալենսիային» (2:1), «Բարսելոնային» (4:2), «Ալավեսին» (3:0), «Աթլետիկոյին» (4:3), «Սեւիլիային» (5:1) եւ «Սելտային» (1:0)։ Իսպանացի Միչել Անխելի գլխավորած թիմը ոչ ոքի է խաղացել  «Աթլետիկի» (1:1), «Բետիսի» (1:1) եւ «Ալմերիայի» (0:0) հետ։

22 խաղից հետո «Ժիրոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում